Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 89-ով՝ հասնելով 168177-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 156-ով և հասել 159876-ի, իրականացվել է 1870 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 666195-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3906-ի: Բուժվում է 4472 մարդ։